  
|
|
|
|
| Երևան- Հայաստանի մայրաքաղաքը |
|
|
 |
Երևանը հայկական տարածքների վրա հիմնադրված ամենաերիտասարդ, տասներեքերրորդ մայրաքաղաքն է: Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է Արարատյան հարթավայրի հյուսիս –արևելյան մասում, այն սփռված է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանում:Մայրաքաղաք Երևանը ունի հազարամյա պատմություն:Երևանի հնագույն բնակավայրերն են համարվում Շնգավիթը, Ծիծեռնակաբերդը, Արին-բերդը, Կարմիր բլուրը,իսկ Հրազդանի և Ավանի ձորերը բնակեցվել են մարդկության արշալույսին: Շնգավիթում հայտնաբերվել են շատ առարկաներ, որոնք պատկանում են Քրիստոսի ծնունդից IV-II հազարամյակին: Արծաթե և ոսկյա զարդեր, ոսկյա և բրոնզե ծայրակալներ, բրոնզե և քարե գործիքներ, իսկ Ծիծեռնակաբերդի տարածքում գտնվել են դամբարաններ, խեցեգործական և թանկարժեք իրեր, ցիկլոպյան պատերի մնացորդներ, հացահա տիկի տարբեր տեսակներ: |
| |
|
|
 |
|
| |
|
|
 |
1-Երկուշաբթի՝ օր առաջին Ազատ միջոցառումների օր Սկիզբը 16-ին, ավարտը19.00-ին: Յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ երկուշաբթի օրերը հատկացվում են ազատ միջոցառումներ անցկացնելու նպատակով :
2-Երեքշաբթի՝"Այլընտրանքային երաժշտություն» Ծրագրի անունը խոսում է իր մասին,երեքշաբթի երեկոյան մեզ մոտ հանդես են գալիս երաժիշտներ և երաժշտական խմբեր, որոնք աշխատում են այս ժանրում : Սկիզբը 21-ին, ավարտեը 00-ին:
3-Չորեքշաբթի – Հայ և Գերմանական մշակույթների օր Սկիզբը 19.00, ավարտը 22.00՝.ամսվա առաջին չորեքշաբթին :
4-Հինգշաբթի – ՀԱՎԱՔՎԵՆՔ ՄԻԱՍԻՆ! ԵԿԵՔ ՀԱՆԴԻՊԵՆՔ! ՀԱՆԴԻՊԵՆՔ! ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆԱԿ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԱՌԱՋ ?ԱՅԴՊԵՍ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ! Ամեն ամսվա առաջին և վերջին հինգշաբթի օրերիներիտասարդ ,50 –ն անց մարդիկ հանդիպում են մեզ մոտ մեկ գավաթ անուշաբույր սուրճով և մեկ գավաթ գինով հաճելի զրույց անցկացնելու և ներդաշնակ երաժշտություն ունկնդրելու: Դուք կարող եք ծանոթանալ հաճելի մարդկանց հետ :Մեզ մոտ ոչ- ոք մենակ չի մնում: Սկիզբը18-ին, ավարտը 22.00-ին:
5-ՈՒրբաթ՝ Հայկական երգերի կարաոկե Սկիզբը 21.00.-ին, ավարտը 00.00 –ին:
6-Շաբաթ՝ Երաժշտական երեկո՝ ելույթ են ունենում տարբեր կատարողներ : Սկիզբը 21-ին, ավարտը 02.00.-ին.
7-Կիրակի Այս օրը մեզ մոտ անցկացվում են տարբեր ցերեկույթներ : Սկիզբը 14.00. –ին ,ավարտը 18.00-ին: |
| |
|
|
 |
|
| |
|
|
 |
Գերմանա-Հայկական «ԵՐԵՎԱՆ» մշակութային կենտրոնը ստեղծվել է 2007 թվականին: Նա բացում է դռները իր հին և նոր ընկերների համար: «ԵՐԵՎԱՆԸ» հարմարավետ ու հետաքրքիր է նրանց համար, ովքեր նախընտրում են իրենց ազատ ժամանակը անցկացնել ընկերների և համախոհների հետ, ուսում նասիրելով՝ Գերմանակաան և Հայ ժողովուրդների ստեղծած մշակութային արժեք ները՝ պատմությունը, ճարտարապետությունը, գրականությունը: «ԵՐԵՎԱՆ» մշակութային կենտրոնն իր գործունեությամբ կնպաստի բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն ինտեգրվել Գերմանական հասարակության մեջ և դառնալ նրա լիիրավ..անդամը: |
| |
|
|
|
|
|
| |
|